Պայմանագիր

ՇԻՆՏԵՆԴԵՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ

 ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Վավեր է՝ 01.04.2025 թվականից։

Shintender.am համացանցային կայքէջը և Shintender էլեկտրոնային հավելվածը (այսուհետ՝ «Հարթակ») հանդիսանում է էլեկտրոնային առևտրային հարթակ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 416.2 հոդվածի։

Օգտվելով Հարթակից՝ Դուք համաձայնվում եք ընդունել սույն Օգտագործման համաձայնագիրը և ղեկավարվել դրանով։ Սույն Օգտագործման համաձայնագիրը հանդիսանում է հրապարակային օֆերտա Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի։ Համաձայն չլինելու դեպքում Դուք պետք է չօգտվեք Հարթակից։

  1. Սահմանումներ
    1. «Օգտատեր» նշանակում է յուրաքանչյուր անձ, ով մուտք է գործել Հարթակ և օգտագործում է Հարթակը և/կամ օգտվում է Հարթակի ծառայություններից, ներառյալ Գնորդները, Վաճառողները կամ այլ այցելուները։
    2.  «Գնորդ» նշանակում է այն Օգտատերը, որը նախաձեռնում է և հայտարարում է Հարթակի միջոցով ապրանքերի գնումներ կատարելու մրցույթ և Հարթակում տեղադրում է մրցույթի հրավեր՝ համաձայն սույն Օգտագործման Համաձայնագրի դրույթների և պայմանների։
    3. «Վաճառող» նշանակում է այն Օգտատերը, որը հայտարարված մրցույթներին մասնակցության հայտեր է ներկայացնում։
    4. «Ծառայություններ» նշանակում է գնումների գործընթացի կազմակերպմանը ուղղված գործիքներ և հնարավորություններ, որոնք տրամադրվում են Հարթակի կողմից։
    5. «Տենդեր» - մրցութային կարգով կնքվող պայմանագրի գործընթաց, որի արդյունքում Գնորդի մրցութային հրավերի (օֆերտայի հրավեր ) հիման վրա հնարավոր Վաճառողները ներկայացնում են հայտ (օֆերտա), իսկ հայտը Գնորդի կողմից ընդունելու պահից (ակցեպտի պահից), Գնորդի և Վաճառողի միջև ապրանքի առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված։

2. Իրավունակություն

2.1. Օգտվելով Հարթակից, Դուք հայտարարում և հավաստում եք, որ ունեք համապատասխան իրավունակություն կնքելու պայմանագրեր. մասնավորապես հանդիսանում եք 18 տարին լրացած անձ՝ ֆիզիկական անձանց դեպքում կամ համապատասխանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կողմից իրավաբանական անձանց առաջադրված պահանջներին։
2.2. Օգտատերերը պարտավորվում են Հարթակում գրանցվել և տրամադրել ճշմարիտ և ամբողջական տեղեկատվություն Հարթակի որոշակի գործիքներից և հնարավորություններից օգտվելու համար։

3. Օգտահաշվի նկատմամբ պատասխանատվությունը

3.1. Օգտատերերը պատասխանատվություն են կրում իրենց օգտահաշվի մուտքի տվյալների գաղտնիության համար։

 3.2. Հարթակը պատասխանատվություն չի ստանձնում ոչ իր մեղքով Ձեր օգտահաշվին ստացված հասանելիության կամ Ձեր օգտահաշվի այլ անձի կողմից օգտագործման համար։

4. Հարթակի օգտագործման սահմանափակումները

4.1. Օգտատերերը համաձայնավում են օգտագործել Հարթակը և դրա գործիքները բացառապես օրինական և իրավաչափ նպատակներով՝ սույն Օգտագործման համաձայնագրին համապատասխան։

4.2. Օգտատերերը պարտավորվում են:

  • Չտեղադրել և/կամ չհրապարակել կեղծ, մոլորեցնող, խարդախ տենդերներ, տենդերային հրավերներ և տենդերային հայտեր։
  • Մասնակցել որևէ գործունեությանը և/կամ կատարել գործողություններ, որոնք խաթարում են կամ այլ կերպ բացասաբար են ազդում Հարթակի և դրա գործիքների գործառնությունների վրա։
  • Հարթակը օգտագործել սպամ կամ վնասակար հավելվածներ տարածելու համար։

5. Տենդերի Հրավեր և Տենդերի Հայտերը

5.1. Հարթակը դյուրինացնում է Գնորդների և Վաճառողների միջև տեղեկատվության փոխանակումը՝ հնարավորություն տալով Գնորդներին Հարթակում հայտարարել տենդերներ և տեղադրել տենդերի հրավերներ, իսկ Վաճառողներին՝ այդ հրավերների հիման վրա ներկայացնել տենդերային հայտեր և կնքել պայմանագրեր։

5.2. Հարթակը ներդնում է իր լավագույն ջանքերը, սակայն չի կարող երաշխավորել տենդեր կազմակերպելու հրավերների և/կամ տենդերի հայտերի որակը, ճշգրիտ լինելը, ամբողջականությունը և վավերությունը։ Մասնավորապես, Հարթակը չի կարող երաշխավորել, որ տենդերի հրավերները կլինեն ճշգրիտ, իսկ տենդերի հայտերում ներկայացված ապրանքները լիովին կհամապատասխանեն տենդերի հրավերում նշված պայմաններին։

5.3. Տենդերի հրավերների ճշգրտության և ամբողջականության համար պատասխանատու են բացառապես Գնորդները։
5.4. Տենդերի հայտերի համար պատասխանատու են բացառապես Վաճառողները, որոնք նաև պարտավոր են ապահովել իրենց հայտերի համապատասխանությունը տենդերի և տենդերային հրավերի պայմաններին և կիրառելի օրենսդրական դրույթներին։

6. Ապրանքները ընդունելը, հրաժարվելը և հետվերադարձը

6.1. Տենդերի հայտը ընդունելով՝ Գնորդը կնքում է պայմանագիր Վաճառողի հետ և պարտավորվում է ընդունել  կամ հրաժարարվել ընդունել հայտում նշված և պայմանագրի առարկա հանդիսացող ապրանքը։

6.2. Գնորդը կարող է ապրանքը ընդունել կամ հրաժարվել ընդունել ամբողջությամբ։ Գնորդը չի կարող ապրանքը ընդունել մասնակի։

6.3. Գնորդը ապրանքը ընդունելուց հետո կարող է հետ վերադարձնել և փոխարինել նույն ապրանքը կամ դրա մի մասը «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ սահմանված կարգով

6.4. Եթե Վաճառողը Գնորդին առաքել է ապրանք, որը չի համապատասխանում տենդերի հրավերի պայմաններին, այդ թվում, սակայն չսահմանափակվելով, ապրանքի տեսակին, մակնիշին, քանակին, ապա Գնորդը իրավունք ունի վերադարձնելու ապրանքը և հետ ստանալ Հարթակի միջնորդությամբ վճարված գումարը ամբողթությամբ։ Այս դեպքում, Վաճառողը պարտավորովում է նաև պահանջ չներկայացնել Գնորդին տենդերի պայմաններին չհամապատասխանող ապրանքների առաքման ծախսերի մասով։

6.5. Գնորդի կողմից ապրանքը ընդունելուց հրաժարվելը առանց ապրանքի որակի, տեսակի, քանակի կամ տենդերի հրավերում Գնորդի կողմից նշված և ապրանքին վերաբերող այլ պայմանների վերաբերյալ հիմնավոր պահանջի բացակայության դեպքում, Վաճառողը կարող է Գնորդից պահանջել հատուցելու ապրանքի առաքման հետ կապված ծախսերը, իսկ Հարթակը իրավունք ունի չվերադարձնել Գնորդի կողմից Հարթակին վճարված վարձրատրությունը (միջնորդավճարը)։

6.6. Ապրանքը ընդունելու պահից «Շինտենդեր» ՍՊ ընկերության կողմից Գնորդի նկատմամբ բոլոր պարտավորությունները սույն Օգտագործման համաձայնագրի ներքո համարվում են ամբողջությամբ կատարված ։

6.7. Ապրանքը ընդունելու կամ դրանից հրաժարվելու դեպքում, Գնորդը պարտավոր է դրա մասին համապատասխան նշում կատարել Հարթակի համապատասխան բաժնում։ Հարթակի համապատասխան բաժնում նշում կատարելու անհնարինության պարագայում Գնորդը պարտավոր է «Շինտենդեր» ՍՊԸ-ի հետ կապվել +374 (11) 21 21 20 հեռախոսահամարով։

6.8. Ընդունելու փաստը կամ ընդունելուց հրաժարվելու փաստը հաստատվելու դեպքում, համապատասխան նշումը կարող է կատարվել նաև Հարթակի կողմից։ Գնորդի կողմից ապրանքը ընդունելու փաստը հաստատող ապացույց կարող է հանդիսանալ Գնորդի կողմից ստորագրված փաստաթուղթը, որով հաստատվում է ապրանքի ընդունումը (ընդունման-հանձնման ակտը)։

6.9. Ապրանքի ընդունված համարելուց 14 օրերի ընթացքում Հարթակը պարտավորվում է Վաճառողին վճարել Տենդերի հայտով հաստատված գինը։ Վճարման փաստով Վաճառողի նկատմամբ Հարթակի բոլոր պարտավորությունները համարվում են կատարված։ Հարթակը Վաճառողի նկատմամբ այլ պարտավորություններ չի կրում։

7. Վարձատրությունը և սակագները

7.1. Հարթակի գործիքներից և հնարավորություններից օգտվելու դիմաց Հարթակը գանձում է կամ կարող է գանձել վճարներ՝ համապատասխան սակագներով։ Նման սակագները և դրանց վճարումը Հարթակը պարտավորվում է բացահայտել և գնանշել մինչև դրանց գանձումը։

7.2. Հարթակում հասանելի վճարումների կատարումը իրականացվում է համապատասխան վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից և հետևաբար, նման վճարումների նկատմամբ կիրառելի է այդ վճարահաշվարկային կազմակերպությունների պայմանները և կանոնները։

8. Մտավոր Սեփականություն

8.1. Հարթակի սեփականատերը հանդիսանում է "Շինտենդեր" ՍՊ ընկերությունը։ Հարթակում առկա բոլոր մտավոր սեփականության օբյեկտները, որոնք չեն ստեղծվել Օգտատերերի կողմից, այդ թվում՝ տեսքտերը, պատկերները և գրաֆիկները, հանդիսանում է "Շինտենդեր" ՍՊ ընկերության կամ իր կողմից լիցենզավորված անձանց մտավոր սեփականությունը։
8.2. Օգտատերերը իրավունք չունեն վերարտադրել, տարածել կամ այլ կերպ օգտագործել Հարթակի բովանդակությունը առանց Հարթակից նախապես ստացված համաձայնության։

9. Պատասխանատվության սահմանափակում

9.1. Հարթակը գործում է «ինչպես առկա է» սկզբունքով, այսինքն՝ առանց որևէ տեսակի ուղղակի կամ ենթադրվող երաշխիքի։

9.2. "Շինտենդեր" ՍՊ ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հարթակի օգտագործման արդյունքում առաջացած վնասների համար (ներառյալ բաց թողված օգուտը)` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 416.2 հոդվածի առաջին մասի։

10. Փոխհատուցում և պահաջներից պաշտպանություն

Սույնով Դուք՝ որպես оգտատեր, համաձայնվում եք փոխհատուցել և պահանջներից պաշտպանել "Շինտենդեր" ՍՊ ընկերությանը և դրա աշխատակիցներին զերծ պահել Հարթակի օգտագործումից կամ սույն Օգտագործման համաձայնագրի խախտման արդյունքում առաջ եկած պահանջներից և վնասներից։

11. Սառեցումը և Դադարեցումը

11.1. "Շինտենդեր" ՍՊ ընկերությունը իրեն իրավունք է վերապահում սառեցնել կամ դադարեցնել Օգտատիրոջ օգտահաշիվը սույն Օգտագործման համաձայնագրի  խախտման դեպքում։ Մասնավորապես, "Շինտենդեր" ՍՊ ընկերությունը իրեն իրավունք է վերապահում սառեցնել և/կամ դադարեցնել այն Վաճառողի օգտահաշիվները, որը անբարեխիղճ կերպով չի կատարում իր պարտականությունները (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, անբարեխիղճ կերպով չի կատարում մատակարարումը կամ մատակարարում է Տենդերի պայմաններին ակնհայտորեն չհամապատասխանող ապրանք)։ "Շինտենդեր" ՍՊ ընկերությունը իրեն իրավունք է վերապահում սառեցնել և/կամ դադարեցնել այն Գնորդի օգտահաշիվը, որը նվազագույնը երեք անգամ հրաժարվում է ընդունել Վաճառողի կողմից իրեն մատակարարված Տենդերի պայմաններին համապատասխանող պատշաճ որակի ապրանքը։ Մատակարարված ապրանքի անհամապատասխանությունը Տենդերի պայմաններին պարտավորվում է հիմնավորել Գնորդը։ 

11.2. Նախքան օգտահաշվի սահմանափակումը կամ արգելափակումը Հարթակը կարող է նախազգուշացնել օգտատիրոջը և պահանջել վերացնել խախտումը։

11.3. Օգտատերը կարող է բողոքարկել իր նկատմամբ կիրառված սահմանափակումը կամ իր օգտահաշվի արգելափակումը։ Օգտատիրոջ կողմից իր կողմից խախտման բացակայությունը հիմնավորելու դեպքում, Հարթակը կարող է վերացնել կիրառված սահմանափակումը կամ արգելափակումը։

11.4. Դադարեցման պահից ձեր՝ Հարթակում առկա օգտահաշվին հասանելիությունը անմիջապես դադարեցվում է։

12. Կիրառելի իրավունքը և ընդդատությունը

Սույն Օգտագործման համաձայնագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Սույն Օգտագործման Համաձայնագրից բխող բոլոր վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության դատարաններում։

13 Ֆորս մաժոր

Կողմերը ազատվում են իրենց պարտավորությունների կատարումից, եթե դրանց չկատարումը պայմանավորված է ֆորս մաժորային հանգամանքներով, այդ թվում՝ բնական աղետներով, պատերազմով, հարձակումներով, պետական մարմինների արգելքներով կամ այլ անխուսափելի և անհաղթահարելի իրադարձություններով: Ֆորս մաժորի առկայությունը պետք է պատշաճ կերպով ապացուցվի:

14. Փոփոխություններ և լրացումներ

"Շինտենդեր" ՍՊ ընկերությունը իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխել և/կամ լրացնել սույն Օգտագործման համաձայնագիրը։ Համապատասխան փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում Հարթակում հրապարակման պահից։

15. Հետադարձ կապ

Սույն Օգտագործման Համաձայնագրի վերաբերյալ հարցերի համար կարող եք դիմել "Շինտենդեր" ՍՊ ընկերությանը: